Գերմանիայում նշել են ԵՄ-ում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն օգտագործելու պայմանը


Գերմանիայում նշել են ԵՄ-ում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութն օգտագործելու պայմանը
Հունվար 31 17:47 2021

Գերմանիայի առողջապահության նախարար Յենս Շպանը հայտարարել է, որ երկրում ռուսական կամ չինական պատվաստանյութերը թույլ տալու համար պայման է Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավաստագրումը, հաղորդում է ՄԿ-ն:

Նախարարը, որին վկայակոչում է faz.net-ը, հայտարարել է այդ պատվաստանյութերն օգտագործելու համար այլ խոչընդատների բացակայության մասին:

Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում ռուսական պատվաստանյութի գծով համագործակցելու պատրաստակամություն է հայտնել, ընդ որում՝ նաեւ նշելով, որ այդ նպատակով պատվաստանյութը պետք է թույլատրվի Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից: