Ահազանգ. «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված


Ահազանգ. «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված
Մայիս 29 10:07 2017

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 29-ին, ժամը 06:12-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի տարածքում ռումբ է տեղադրված:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Տեղազննման արդյունքում ռումբ չի հայտնաբերվել: