Էրդողանն իր էջում տեղադրել է Հայոց ցեղասպանության զոհերի որբ երեխաների նկարած Կարաբեքիր փաշայի դիմանկարը


Էրդողանն իր էջում տեղադրել է Հայոց ցեղասպանության զոհերի որբ երեխաների նկարած Կարաբեքիր փաշայի դիմանկարը
Հունվար 27 17:48 2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Telegeram–ի իր էջում տեղադրել է Կարաբեքիր փաշայի դիմանկարը, որն արված է 1922 թվականին Հայոց ցեղասպանության զոհերի որբ մնացած երեխաների կողմից։

Թուրքիայի նախագահը նկարը տեղադրել  է եւ հարցրել , թե արդյոք քաղաքացիները տեղյա՞կ են դիմանկարի պատմությանը։

Նկարի տակ Թուրքիայի նախագահը փորձել է Քազըմ Քարաբեքիր փաշային հումանիստ եւ երեխա սիրող ներկայացնել եւ շեշտել է, որ այդ դիմանկարը որբ երեխաներն են նվիրել իրենց խնամակալությունն ստանձնած Կարաբեքիր փաշային։

Մեր կողմից ավելացնենք, որ նշված դիմանկարի տակ գրված է, որ այն նվեր է Տրապիզոնի հայ որբերի կողմից «որբերի հայր»  Քազըմ Քարաբեքիրին։

Այսինքն,  Էրդողանը  Հայոց ցեղասպանության հետեւանքով որբ մնացած հայ երեխաներին օգտագործում  է Կարաբեքիրին  մարդասեր ներկայացնելու համար։