«Իրանի համար Հայաստանն այլևս անհույս դիակ է». Հայկ Մարտիրոսյան


«Իրանի համար Հայաստանն այլևս անհույս դիակ է». Հայկ Մարտիրոսյան
Հունվար 27 17:38 2021

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայաստանի նոր զոհրաբմնացականյան արա այվազյանը, հետաքրքիր է, հետաքրքրվե՞լ է արդյոք բարեկամ Իրանի պաշտոնական ներկայացուցչից, թե երբվանի՞ց է Իրանը Հայաստանին, ըստ էության, համարում ագրեսոր, որ «խախտել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը» և որի «վերականգնման» ու որի «տարածքների ազատագրման» համար այդքան ուրախ է այսօր Իրանը։

Ունեցե՞լ է արդյոք Հայաստանի զոհրաբմնացականյան արա այվազյանը մեկ գրամ արժանապատվություն և համարձակություն ուղղակի հարցնելու, ուղղակի բարեկամաբար ճշտելու, թե ինչո՞ւ է բարեկամ Իրանը շ նախարար Ջավադ-Զարիֆի շուրթերով Հայաստանի և Իրանի թշնամի Ադրբեջանի առաջնորդին մեկ զրույցի ընթացքում երեք անգամ շնորհավորում։

Պատասխանն արա այվազյանը չգիտի, անշուշտ։

Իսկ ես գիտեմ։

Միջազգային ասպարեզում որպես սուվերեն` ինքնիշխան սուբյեկտ Հայաստանն այլևս գոյություն չունի։ Իրանի համար Հայաստանն այլևս օբյեկտիվորեն և հասկանալիորեն անհույս դիակ է, իսկ իրական խաղացողն այլևս թշնամի Ադրբեջանն է, որի հետ անհրաժեշտ է այլևս իսկական բարեկամության մասին մտածել։ Որովհետև այլևս իրավիճակի տերն Ադրբեջանն է, Իրանի հետ վաղը Մեղրիի հաշվին մեծանալիք սահմանի տերը նույնպես Ադրբեջանն է, տարածաշրջանում իրադրության տերը նույնպես Ադրբեջանն է, որ հզոր և ագրեսիվ Թուրքիայի արժանապատիվ ու անբաժան դաշնակիցն է։ Ռուսաստանի համար ակնածելի գործընկեր և դաշնակից և Իրանի թշնամի Իսրայելի համար դեպի Իրան կարևորագույն հարձակողական կամուրջ հանդիսացող պետությունը նույնպես Ադրբեջանն է։

Իսկ ի՞նչ է Հայաստանը. Հայաստանը լիլիթ մակունցն է, Հայաստանը նիկոլ փաշինյանն է, Հայաստանն արա այվազյանն է։

Հայաստանը չկա։ Գոնե առայժմ Հայաստանն այլևս չկա»։



loading...