Ալիևն արձագանքել է Շուշին առանց կռվի հանձնելու հայտարարություններին


Ալիևն արձագանքել է Շուշին առանց կռվի հանձնելու հայտարարություններին
Հունվար 27 16:35 2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում իր հատուկ ներկայացուցչի հետ տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել, որի ժամանակ արձագանքել է այն հայտարարություններին, որ Շուշին հանձնվել է առանց կռվի: «Տեսեք՝ ինչ են ասում Շուշայի ազատագրման մասին Հայաստանի ներկայացուցիչները և արտասահմանում նրանց հովանավորները: Իբր Շուշան առանց կռվի մեզ են հանձնել, մարտեր չեն եղել, հայերը լքել են Շուշան: Դա ստոր սուտ է»,- ասել է Ալիևը՝ պարծենալով, որ ադրբեջանցի զինվորները և սպաները «դրսևորել են հերոսություն, պրոֆեսիոնալիզմ, ֆիզիկական ուժ և բարձր ազգային ոգի»: Հիշեցնենք, չորեքշաբթի Ալիևը Շուշիի շրջանում հատուկ ներկայացուցիչ էր նշանակել Այդին Զօհրաբօղլու Քերիմովին:


Aravot.am