Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանիի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Ինչպես փոխանցում է Новости-Грузия-ն, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:
52-ամյա նախարարը նշել է, որ իրեն լավ է զգում և բուժվում է տանը: Նշվում է, որ վերջինս հունվարի 20-ին վերադարձել է Իսպանիա կատարած ուղևորությունից, իսկ վիրուսով վարակվել է հունվարի 23-ին:
«Հունվարի 23-ին վարակակրի հետ շփումից հետո ինքնամեկուսացման եմ անցել: Սահմանված ժամկետում ՊՇՌ-թեստ եմ կատարել: Արդյունքում ինձ մոտ հաստատվել է «Քովիդ-19»-ը վիրուսը: Ինձ հիմա լավ եմ զգում: Բուժվում եմ տանը: Հուսով եմ՝ շուտով կվերադառնամ իմ սովորական կենսակերպին»,- սոցցանցում գրել է վրաց նախարարը: