ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 25 մլն-ը


ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 25 մլն-ը
Հունվար 25 00:00 2021

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվել է 25 578 968 մարդ: Այս մասին վկայում են worldometers.info կայքի՝ պարբերաբար թարմացվող տվյալները:

CNN-ի փոխանցմամբ՝ հունվարի 24-ի դրությամբ՝ ԱՄՆ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «բրիտանական» շտամի երկու առաջին դեպքը:

Ընդհանուր առմամբ, ամենից շատ վարակման դեպքեր են արձանագրվել Կալիֆոռնիայում (3 151 617), հաջորդում են Տեխասը (ավելի քան 2,2 մլն), Ֆլորիդան (ավելի քան 1,6 մլն), Նյու Յորքը (ավելի քան 1,3 մլն), Իլինոյսը (ավելի քան 1 մլն):

ԱՄՆ-ում, որն աշխարհում առաջինն է ինչպես վարակման, այնպես էլ մահացության ցուցանիշով, «Քովիդ-19»-ի հետևանքով մահացածների թիվը հասել է 427 690-ի: Մահացության ցուցանիշով առաջատար նահանգներն են Նյու Յորքը, Կալիֆոռնիան, Տեխասը: