Չինաստանում երկու շաբաթ փլուզված հանքավայրում փակված մնալուց հետո հանքափորներից 11-ին դուրս են բերել


Չինաստանում երկու շաբաթ փլուզված հանքավայրում փակված մնալուց հետո հանքափորներից 11-ին դուրս են բերել
Հունվար 24 23:20 2021

Չինաստանում հունվարի 10-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով ոսկու հանքավայրում խցանված 11 աշխատակիցներ բարեհաջող կերպով դուրս են բերվել հանքահորից:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, նրանց դուրս բերման աշխատանքներն իրականացվել են կիրակի կեսօրին: Հաղորդվում է, որ աշխատակիցներից մեկը մահացել է գլխի հատվածում ստացած վնասվածքից: Երկու շաբաթ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով հանքավայրում, որը դեռ կառուցման փուլում է գտնվում, մեծ թվով բեկորներ են լցվել:

Պայթյունի պահին հանքավայրում 22 աշխատակից է գտնվել: Մյուս 10-ի ճակատագիրը դեռևս անհայտ է: Երկրի իշխանությունները ձերբակալել են հանքավայրի ղեկավարներին՝ միջադեպի մասին հաղորդումն ուշացնելու համար: