Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան


Բայդենը, փողոցային Նավալնին և կապիտուլյանտ Նիկոլի թաքուն երազանքները. Գագիկ Համբարյան
Հունվար 24 20:33 2021

«Հայաստանի վարչապետի աթոռը զբաղեցնող դավաճանը կառավարություն-ԱԺ վերջին հարց ու պատասխանի ժամանակ բավական լկտիացել էր, որին հաջորդեցին նաև դավաճանին սպասարկողների ակտիվացումը...»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Նա մասնավորապես գրել է.

«Ըստ երևույթին, պատճառը՝ ԱՄՆ-ում իշխանության եկած Ջո Բայադենն է, որի հետ կապիտուլյանտ Նիկոլի թիմը բավական մեծ հույսեր է կապել...

Նիկոլականները և դրան սպասարկողներն ավելի ակտիվացան ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու ձերբակալման դեմ ռուսաստանյան մի քանի քաղաքներում երեկ տեղի ունեցած հանրահավաքների հետ՝ հույս ունենալով, որ շատ շուտով ՌԴ-ում ևս իշխանության են գալու իրենց պես փողոցայինները, որոնց սատարում են Արևմուտքից և ԱՄՆ-ից... Ակամայից հիշեցի կապիտուլյանտ Նիկոլի իշխանության բազում ներկայացուցիչներին, ովքեր, երբ ընդդիմադիր էին, մասնակցում էին Երևանում ՌԴ դեսպանատան դեմ հանրահավաքներին և պահանջում էին, Պուտինից ազատ արձակել Նավալնուն...Օրինակ՝ նախկին ԿԳՄՍՆ-ԱԳԼՃԿ նախարար Արայիկ Հարությունյանը...

Տգետ Նիկոլի ոչ պակաս տգետ կողմանկիցները և սպասարկուները երբեք չպետք է մոռանան մի քանի կարևոր բան.

1. Ռուսաստանում իրավիճակի սրացումից ամենաշատը տուժելու ենք նաև մենք... Պատմությունը ցույց է տվել, որ այդ ամենից օգտվում են Ռուսաստանի թշնամիներն, այդ թվում նաև թուրքերը, որոնք, եթե իրավիճակը Ռուսաստանում սրվի, չեն վարանի էլ ավելի ամրապնդվել Հարավային Կովկասում և դա անել հայերիս հաշվին, ինչպես դա արեցին 20-րդ դարի սկզբին, երբ Ռուսաստանում ցարական իշխանության վերացումից մի քանի ամիս անց, արևմուտքի անմիջական մասնակցությամբ սկսվեց քաղաքացիական պատերազմ...

2. Ուղղակի հիմար պետք է լինել, որ հավատալ, որ Հայաստանի պատճառով, որտեղ տեղակայված է 102-րդ ռուսական ռազմաբազան, իսկ վերջին արցախյան պատերազմից հետո Արցախում նաև կան ռուս խաղաղապահներ, նույն ԱՄՆ-ն կամ արևմտյան որևէ հզոր երկիր բացահայտ առճակատում սկսի Ռուսաստանի հետ...

Արևմուտքը դա չարեց Վրաստանի և Ուկրաինայի պատճառով ու չի անի Հայաստանի պատճառով ևս, հաշվի առնելով նաև այն փաստը, որ արցախյան վերջին պատերազմի նիկոլական սցենարը ձախողվեց, քանի որ նույն Մոսկվան թույլ չտվեց, որ դավաճան Նիկոլն ամբողջ Արցախը նվիրի Իլհամին, Հայաստանում հրահրի հակառուսական հիստերիա՝ Մոսկվային մեղադրելով «հայերին դավաճանելու մեջ» ու հաջորդ քայլով Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազան շատ արագ դուրս բերի Հայաստանի տարածքից...

Ավելին, շատ արագ Արցախում ռազմաբազա հիմնելով և խաղաղապահներ մտցնելով Արցախ Մոսկվան գրեթե կրկնեց այն, ինչ արել էր 1999 թ-ի հունիսի 11-ից 12-ը, երբ ուղղակի գրավեց Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայի «Սլատինա» միջազգային օդանավակայանը... Բայց եթե Կոսովոյում ռուսներին բազում խանգարողներ կային՝ ի դեմս ՆԱՏՕ-ի խաղապահների, ապա Արցախում Մոսկվան «մենաշնորհային» խաղաղապահ է...

Բացի այդ նիկոլականները պետք է չմոռանան, որ մեր հարևան Իրանը ևս կարող է ակտիվանալ՝ ի վնաս Բայդենի հույսին նմացած կապիտույլանտ Նիկոլի...

3.Այո՛, Ռուսաստանը ժողովրդավար երկիր չէ... Սակայն Ռուսաստանի և Արևմուտքի անտագոնիզմը բացարձակ կապ չունի Ռուսաստանի ոչ ժողովրդավար լինելու հետ...

Նույն ԱՄՆ-ն և նրա եվրոպական սատելիտները մեծ ուրախությամբ համագործակցում են Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Կատարի, Բահրեյնի, ԱՄԷ-ի և շատ այլ երկրների հետ որոնք «ի պաշտոնե» ժողովրդավար չեն և ընդդիմություն գոյություն չունի այդ երկրներում...

Ռուսաստանը լինի թե չլինի ժողովրդավար, միևնույն է Արևմուտքը և ԱՄՆ-ն պայքարելու են ռուսների դեմ... Իսկ այն երկրները և ազգերը, ովքեր այդ դեռ «սառը» հակամարտության մեջ «ոտնատակ» են ընկնելու, շատ մեծ խնդիրներ են ունենալու.. Դա պետք է հիշեն նաև դավաճան Նիկոլն ու իրեն սպասարկողները...

Խորհուրդս մեկն է. առանց այդ էլ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր փոքրիկ երկիրն էլ ավելի մեծ փորձությունների չենթարկելու համար պետք է հեռու մնալ շատ մեծ «խաղերի» մեջ մտնելու գայթակղությունից, որտեղ մեզ շատերը կօգտագործեն և «քավության նոխազ» կդարձնեն, ինչպես դա եղավ 20-րդ դարի սկզբին...

Նույն սխալները չկատարելու համար պետք է պատմությունը լավ իմանալ, որը, ցավոք, մեր իշխանությունները շատ վատ են սերտել...»



loading...