Թբիլիսիում տեղի է ունեցել բողոքի ցույց COVID-19-ի կապակցությամբ սահմանափակումները չեղարկելու պահանջով


Թբիլիսիում տեղի է ունեցել բողոքի ցույց COVID-19-ի կապակցությամբ սահմանափակումները չեղարկելու պահանջով
Հունվար 24 17:49 2021

Թբիլիսիի կենտրոնում ցուցարարները Վրաստանի իշխանություններին վերջնագիր են ներկայացրել՝ պահանջելով չեղարկել սահմանափակումները, որոնք գործում են երկրում COVID-19-ի համավարակի պատճառով, հաղորդում է Նովոստի-Գրուզիա-ն:

Ակտիվիստների եւ շարքային քաղաքացիների խմբերը խոստանում են սկսել կառավարական հաստատությունների պիկետավորումը, եթե 48 ժամվա ընթացքում կառավարությունը զիջումներ չանի:

«Իշխանությունների արձագանքից կախված կլինեն մեր հետագա գործողությունները: Մարդիկ կորցնելու ոչինչ չունեն»,-հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Ալեքսանդր Փաիքաձեն:

Սահմանափակումների երկարաձգումն արդարացնելու համար այսօր Թբիլիսիի կենտրոնում՝ կառավարության շենքի մոտ, հավաքվել են հարյունավոր մարդիկ:

#სოცაფეთქება (սոցպայթյուն) հեշթեգով ֆեյսբուքում հայտարարված հանրահավաքի մասնակիցներն են ռեստորատորները, ավտոմեքենաներ ներկրողները, դահուկասպորտի հրահանգիչները, դերասանները, ինչպես նաեւ բազմաթիվ այլ ոլորտների ներկայացուցիչներ, որոնք առավելապես տուժել են սահմանափակումների պատճառով:

Նրանց միացել են քաղաքացիական ակտիվիսները եւ մի քանի ընդդիմադիր կուսակցությունների մի ներկայացուցիչներ:

Ցուցարարների հիմնական պահանջները թվարկված են սոցցանցում՝ միջոցառման էջում.

Լեռնադահուկային հանգստյան գոտիների բացում;

Դպրոցներում առկա ուսուցման վերականգնում;

Համայնքային եւ միջքաղաքային տրանսպորտի աշխատանքի վերականգնում;

Արտ-տարածությունների բացում;

«Պարետային ժամի» չեղարկում եւ այլն: