ԱՄՆ-ում Մակունցի դեսպան նշանակվելու լուրը աղմուկ է առաջացրել


ԱՄՆ-ում Մակունցի դեսպան նշանակվելու լուրը աղմուկ է առաջացրել
Հունվար 24 17:09 2021

Երեկվանից հայ հասարակությունը քննարկում է Լիլիթ Մակունցին ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան նշանակելու լուրը: Այս լուրը ցնցել է նաև ամերիկահայ համայնքին: Ավելին, այս լուրի վերաբերյալ արդեն իսկ կոշտ արտահայտվել են ոչ միայն համայնքի ներկայացուցիչները, այլև հայկական լոբբիստական կազմակերպությունը՝ «Ամերիկայի հայկական ազգային կոմիտեն»:

Լուրը տարածվելուց հետո, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանն իր էջում գրել է.

«Երբ խաղադրույքներն այսքան բարձր են և լուրջ ու փորձառու մասնագետների անհրաժեշտության կա, մենք չենք կարող առաջնահերթություն տալ տեղում աշխատել սովորողին, կամ լավ վարձատրվող և չաշխատողին նշանակել բարձր մակարդակի դիվանագիտական պաշտոններում»:

Մի բան ակնհայտ է։ Առանց հայկական լոբբիստների աշխատանքի երկկողմ հարաբերությունները ամբողջապես կտապալվեն, իսկ Համբարյանի այս գրառումը ակնհայտ ապտակ է Մակունցի նշանակմանը։ Մինչդեռ ըստ մեր տեղեկությունների, վարչապետը հանձնարարել է օր առաջ հետ կանչել գործող դեսպանին և շտապ զբաղվել Մակունցին ԱՄՆ գործուղելու թղթաբանությամբ։ Թեև գործող դեսպանին ազատելու ոչ մի պատճառ չկա: