ԱՄՆ առաջին տիկինը երդմնակալության արարողությանը ներկայացել է «Մարգարյան» բրենդի հագուստով


ԱՄՆ առաջին տիկինը երդմնակալության արարողությանը ներկայացել է «Մարգարյան» բրենդի հագուստով
Հունվար 21 00:37 2021

ԱՄՆ 46-րդ նախագահ Ջոզեֆ Բայդենի երդմնակալության արարողությանն առաջին տիկինը` Ջիլլ Բայդենը, ներկայացել է ամերիկյան «Մարգարյան» բրենդի հագուստով:

Առաջին տիկնը կրել է փիրուզագույն տվիդե վերարկու` թավշյա դարձածյալներով և նույն գույնի զգեստով ու դիմակով:

Հագուստի հեղինակը Կոլորադոյում ծնված դիզայներ Ալեքսանդրա Օ'Նիլն է, ով 2017 թվականին «Մարգարյան» բրենդը:

Օ'Նիլն իր բրենդն անվանել է «Մարգարյան»` ոգեշնչվելով հայ խորհրդային աստղագետ Բենիամին Մարգարյանի անունով կոչված «Մարգարյանի գալակտիկաներից»: