Որոնողական աշխատանքներ այսօր չեն անցկացվի․ Արցախի ԱԻՊԾ


Որոնողական աշխատանքներ այսօր չեն անցկացվի․ Արցախի ԱԻՊԾ
Հունվար 20 11:23 2021

Նախօրեին որոնողական աշխատանքների արդյունքում Ջաբրայիլից հայտնաբերվել է 1 զոհված զինծառայողի աճյուն։ Նրա ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Այսօր որոնողական աշխատանքներ չեն իրականացվելու, քանի որ Ադրբեջանում սգո օր է՝ Սև հունվար կամ Արյունոտ հունվար։ Բացի այդ եղանակային անբարենպաստ պայմաններն  անարդյունավետ կդարձնեին աշխատանքը»,- հավելեց Հունան Թադևոսյանը։

Նրա խոսքով՝ մինչ օրս ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 1247 զինծառայողի և քաղաքացիական անձի աճյուն: