Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին. aravot.am


Իշխան Սաղաթելյանի պատասխանը Արցախի նախագահին. aravot.am
Հունվար 20 11:20 2021

 

Վերջին երկու օրերին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն Արցախում հանդիպել է արտգործնախարար Դավիթ Բաբայանի, անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի, հասարակական֊քաղաքական տարբեր շրջանների, ինչպես նաև մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

«Առավոտի» տեղեկություններով՝ Իշխան Սաղաթելյանի հետ ցանկացել է հանդիպել նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, սակայն Իշխան Սաղաթելյանը մերժել է՝ ասելով, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքական համախոհի հետ որևէ խոսելիք չունի։

Հիշեցնենք, որ 2020 թ. օգոստոսին Արցախի նախագահը մերժել էր հանդիպել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։ Ըստ նախագահի մամուլի խոսնակի գրառման՝ Արցախի նախագահի հետ պաշտոնական հանդիպում չի կայացել, քանի որ իրենց համար ընդունելի չեն պաշտոնական հանդիպումներն այն քաղաքական ուժերի հետ, որոնք կասկածի տակ են դնում Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։

Իշխան Սաղաթելյանն, ըստ ամենայնի, իր վերոհիշյալ քայլով պատասխանել է Արցախի նախագահին։



loading...