Հոկտեմբերի 25-ին, հատուկ առաջադրանքի ժամանակ 15 հոգանոց խմբից 11-ը զոհվում են տեղում. նրանց մեջ էր նաև 40 օրվա զինծառայող Գևորգը


Հոկտեմբերի 25-ին, հատուկ առաջադրանքի ժամանակ 15 հոգանոց խմբից 11-ը զոհվում են տեղում. նրանց մեջ էր նաև 40 օրվա զինծառայող Գևորգը
Հունվար 20 11:01 2021
Կարապետյան Գևորգը օգոստոսի 13-ին էր զորակոչվել բանակ։ Ընդամենը 40 օրվա ծառայող էր, երբ սկսվեց պատերազմը։ Այդ 40 օրից քսանն անցկացրել էր կորոնավիրուսով պայմանավորված մեկուսացման մեջ և որպես այդպիսին ընդամենը 22 օր էր զինվորական պատրաստություն անցել։
Հոկտեմբերի 25-ին, հատուկ առաջադրանքի ժամանակ 15 հոգանոց խմբից 11-ը զոհվում են տեղում, 2-ը՝ հիվանդանոցում։ Այդ 11-ի մեջ էր նաև Գևորգը...
22 օրվա պատրաստություն անցած զինվորին ուղարկել էին հատուկ առաջադրանքի...
Տարբեր պատմություններ եմ լսում, որ եղել են զորամասեր, որտեղ հրամանատարները նորակոչիկներին թաքցրել է բունկերներում, որպեսզի անփորձ զինվորները չզոհվեն։ Իսկ Կարապետյան Գևորգի և Լևոնյան Լևոնի պատմությունները գալիս են պնդելու հակառակը, որ եղել են հրամանատարներ, ովքեր 20-30 օրվա զինվորական պատրաստություն անցած տղերքին ուղարկել են թուրք հատուկջոկատայինների դեմ կռվելու...
Գևորգի ծնողները իրենց որդուն այդպես էլ զինվորական համազգեստով չտեսան։ Հուղարկավորությանը դագաղը փակ էր...
Գևորգն ընդամենը 21 տարեկան էր։

 


loading...