«Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին. «Ժողովուրդ»


«Դա գաղտնի է պահվում»․ «Իմ քայլի» պատգամավորը՝ գերիների վերաբերյալ Լավրովի հայտարարության մասին. «Ժողովուրդ»
Հունվար 20 09:38 2021

«Ժողովուրդը» զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Կարեն Սարուխանյանի հետ, որը վստահեցնում է, որ պատերազմից հետո Գյումրիի, Շիրակի ու ՀՀ-ի համար թիվ մեկ խնդիրը գերիների հարցն է։

Պատերազմի ավարտից հետո Դուք շր­ջե՞լ եքԳյումրիումզրուցել եք բնակիչնե­րի հետի՞նչդիրքորոշում ունեն իշխա­նության նկատմամբ:

Գյումրեցին ու մարդիկ, որոնց հետ ես շփվում եմ, ինձ հակառակն են ասում՝ որեւէ դեպքում որեւէ կերպ մեր քաղաքա­կան թիմն ու վարչապետը չպետք է նա­հանջեն, եւ որեւէ հրաժարականի մասին խոսք անգամ չպետք է լինի: Հակառակ դեպքում՝ կհամարեն, որ վարչապետը դա­վաճանում է իրենց: Ասեմ, որ Գյումրիում բավականին մեծ հարգանք եւ համակ­րանք ունի գործող իշխանությունը:

Անգամ պատերազմի նման ելքից հետո՞:

Պատերազմի ելքից հետո այսօր Գյում­րին, Շիրակի մարզն ու Հայաստանի Հանրապետությունն ունի թիվ մեկ խնդիր, դա գերիների հարցն է: Գերիների եւ անհետ կորածների հարցն է, որին բազմիցս անդ­րադարձել ենք: Ինչպես տեղյակ եք, գերի­ներից 62-ը հենց Շիրակի մարզից են, եւ օր առաջ պետք է ամեն ինչ անենք, որ տղաները վերադառնան իրենց տուն:

Ադբբեջանն ահաբեկիչներ է որակելգերիներին եւ բանտարկելՆրանց խոս­քով՝ տղաները ոչ թե գերիներ ենայլ մար­դիկորոնք պատերազմից հետո փորձել ենպատերազմական գործողություններիրականացնելԻ՞նչ եք անում դուք այսուղղությամբ:

Ես Ադրբեջանի որակումները չեմ ու­զում մեկնաբանել: Համենայնդեպս, մեր կողմից վարչապետը բարձրաձայնեց եւ ամենաբարձր հարթակով հնչեցրեց այս հարցը: Բայց, ցավոք սրտի, այս փուլում բանակցությունները վերջնական արդ­յունքի չեն հասել, սակայն դրանք շարու­նակվում են նաեւ Ռուսաստանի կողմից:

Լավրովի խոսքով՝ մենք հստակ ցուցակ չենքներկայացրելԻնչո՞ւ:

Դա գաղտնի է պահվում: Մեր կողմից մեկնաբանություն եղավ: Եռակողմ բանակցությունների արդյունքում պետք է տղաներն օր առաջ վերադառնան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում



loading...