Սահմռկեցուցիչ դեպք. անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին


Սահմռկեցուցիչ դեպք. անհայտ անձինք քանդել են Մանվել Գրիգորյանի գերեզմանն ու հանել դին
Հունվար 19 23:17 2021

Հունվարի 6-ին սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել: ARM24.net-ի տեղեկություններով, այդ օրը ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի հարազատներն այցելել են Արշալույս գյուղի իրենց ընտանեկան գերեզմանատուն, սակայն գեներալի մարմինը գերեզմանում չի եղել:

 

Գեներալի շիրիմն ամբողջությամբ քանդված է եղել, իսկ դիակը՝ հանած դագաղից և դրած գերեզմանի կողքին:

 

Հարազատներն այս մասին ոչ ոքի չեն տեղակացրել՝ ամաչել են կատարվածի մասին բարձրաձայնելուց, սակայն խնդրի շուրջ մտահոգված են ու այդ օրվանից ամենօրյա հսկողություն են սահմանել գերեզմանի մոտ: Նրանց մխիթարում է այն, որ գիշերը կենդանիները Արցախի հերոսի մարմինը չեն պղծել։



loading...