Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել (լուսանկարներ, տեսանյութ)


Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել (լուսանկարներ, տեսանյութ)
Հունվար 17 15:22 2021

ԱՄՆ Սան Ֆրանցիսկո քաղաքի կենտրոնում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել, քաղաքի ոստիկանությանը հղումով գրում է Daily Mail-ը։

Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել նախօրեին՝ տեղական ժամանակով ժամը 21:45-ին՝ Էդդի և Թեյլոր փողացների խաչմերուկում: Դեպքի վայր էին ժամանել փրկարարներ և բժիշկներ:

«Ընթանում է հետաքննություն, հրաձգության հետևանքով տուժել է հինգ մարդ»,- Twitter-ում հայտնել է տեղի ոստիկանությունը՝ նշելով, որ նախնական տվյալներով ոչ ոք լուրջ վնասվածքներ չի ստացել:

Ոստիկանությունը հայտնել է նաև հրազենի հայտնաբերման մասին։ Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Five people were injured after gunfire broke out in San Francisco's Tenderloin District on Saturday night, police saidFootage showed a heavy police presence at the scene with multiple fire engines and medics on hand. All five victims are being treated for non-life-threatening injuriesPolice released an updated statement confirming 'firearms have been recovered'

 



loading...