Ընդդիմութան անհնազանդության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում


Ընդդիմութան անհնազանդության ավտոերթն ավարտվեց Հանրապետության հրապարակում
Հունվար 17 14:56 2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմության կազմակերպած ավտոերթն ավարտվեց Երեւանի Հանրապետության հրապարակում:

Հանրապետության հրապարակում մեծ թվով ոստիկաններ էին սպասում ավտոերթի մասնակիցներին, սակայն որեւէ միջադեպ չգրանցվեց:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիներն այսօր` հունվարի 17-ին, անհնազանդության ավտոերթ են անցկացնում: