Իշխանությունը չի ընկալում, թե ճանապարհային ապաշրջափակումն ինչ բարդագույն գործընթաց է և չունի ռեսուրս՝ պրոցեսի վրա որևէ դերակատարում ունենալու համար․ Վլադիմիր Մարտիրոսյան


Իշխանությունը չի ընկալում, թե ճանապարհային ապաշրջափակումն ինչ բարդագույն գործընթաց է և չունի ռեսուրս՝ պրոցեսի վրա որևէ դերակատարում ունենալու համար․ Վլադիմիր Մարտիրոսյան
Հունվար 16 00:32 2021

Պետք է ֆիքսել, որ ներկայիս իշխանությունները միջազգային հարաբերություներում պետական շահի ներկայացվածության առումով չեն տիրապետում իրականությանը և նույնիսկ  գործողություններ չեն կատարում այդ շահերի ներկայացված լինելու առումով։ Սա մեծ խնդիր է, որովհետև փաստացի դարձել ենք այլ պետությունների ազգային շահերի խորացման ուղղակիորեն կցորդ, որտեղ մենք ոչ միայն ձայնի իրավունք չունենք, այլև գործընթացների վրա որևէ ազդեցություն թողնելու հնարավորություն չունենք․ Tert.am-ի զրույցում նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության փոխնախագահ Վլադիմիր Մարտիրոսյանը՝ անդրադառնալով  Նիկոլ Փաշինյանի մոսկովյան այցին։

Մարտիրոսյանը խոսելով իշխանության այն պնդումների մասին, որ ապաշրջափակումը մեծ հնարավորություններ է ստեղծում Հայաստանի համար, քանի որ փակ ճանապարհները բացվում են, նշեց որ պատերազմի պատճառով կրած պարտությունից հետո անբարոյականություն է հանրությանը ներկայացնել տնտեսական շահի մասին հիմնավորումներ, հասարակությունը դեռևս պետք է պահանջ ներկայացնի, թե ի՞նչ է կատարվել պատերազմի ողջ ընթացքում և դրանից հետո այսօրվա իշխանությունների հանդեպ ձևավորվի հասարակության մոտեցումը, թե որքանո՞վ նրանք բարոյական, քաղաքական պոտենցիալ ունեն կոմունիկացիաների հնարավոր ապաշրջափակման և այլ հարցեր լուծելու համար։

Անդրադառնալով ճանապարհային ապաշրջափակման անվտանգային խնդիրներին՝ Վլադիմիր Մարտիրոսյանը նշեց, որ կոմունիկացիաների հնարավորությունների առումով կոնստրուկցիան դեռ պարզ չէ, որովհետև ռեգիոնում բազմաթիվ տարածաշրջանային և քաղաքական շահեր են բախվում միմյանց և դա ընդամենը տեսլական է, որը շահարկվում է բացառապես հայկական կողմի կողմից և ներքին լսարանի վրա որոշակի ազդեցություն թողնելու նպատակ ունի։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։