Էրդողանը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո իր ինքնազգացողության մասին


Էրդողանը հայտնել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո իր ինքնազգացողության մասին
Հունվար 15 21:57 2021

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը կորոնավիրուսի պատվաստման հաջորդ օրը հայտնել է, որ իրեն լավ է զգում, և 28 օրվա ընթացքում երկրորդ դեղաչափը կստանա: «Պատվաստումից հետո ես կողմնակի բարդություններ չունեմ, ինձ լավ եմ զգում, 28 օրվա ընթացքում պատրաստվում եմ երկրորդ դեղաչափը ստանալ», - լրագրողներին ասել է Էրդողանը: SinoVac չինական ընկերության կորոնավիրուսի պատվաստումը, որը սկսվել է հինգշաբթի օրը Թուրքիայում, կիրականացվի չորս փուլով:

Նախ, պատվաստանյութը ստանում են բժիշկները և ռիսկի տակ գտնվողները, առաջին փուլում պատվաստումների ցանկում կներառվի շուրջ 9 միլիոն մարդ: Առաջին երկու օրվա ընթացքում պատվաստանյութ է ստացել շուրջ 500 հազար մարդ: