«Շուշին իսկապես դարձավ դժգույն քաղաք». Վարուժան Գեղամյան


«Շուշին իսկապես դարձավ դժգույն քաղաք». Վարուժան Գեղամյան
Հունվար 15 17:06 2021

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ի սկզբանե հայկական Շուշի քաղաքի կենտրոնում հայ ազգի հավաքական կամքի շնորհիվ 29 տարի առաջ ազատագրվեց և ապա տեղադրվեց Սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը` ի նշան Հայաստանի հաղթանակի:
2018թ. նույն հայ ազգի ընտրած տգետ իշխանությունների ապաշնորհ կառավարման պատճառով այսօր Սպարապետի արձանի տեղում հայ ազգի թշնամի Իլհամ Ալիևի կողմից բացվեցին ադրբեջանցի մշակութային գործիչների արձանները:
Հարյուրավոր հայորդիներ իրենց կյանքը տվել էին Շուշին վերահայացնելու ու հայկական պահելու համար: Իսկ հիմա այն իսկապես դարձավ դժգույն քաղաք...
Սա է պարտությունը:
Սա որ չգիտակցվեց, մենք երբեք լավ չենք ապրելու:

ՀԻՇԵՑՈւՄ | ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»: