Գոռ Բակլաչյանը կնշանակվի քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ


Գոռ Բակլաչյանը կնշանակվի քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ
Հունվար 13 23:57 2021

Արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանը կնշանակվի Քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամ:

Այս մասին որոշումը ներառված է կառավարության հունվարի 14-ի նիստի օրակարգում:

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի խորհրդական Գոռ Բակլաչյանին»,- ասված է որոշման մեջ:



loading...