Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ էիր Մոսկվա գնացել, ճանապարհ բացեցիր, որ գերիների թիվն ավելացնե՞ս. Սերոբ Գասպարյանը համախմբման և պայքարի կոչ է անում (տեսանյութ)


Նիկոլ Փաշինյան, ինչո՞ւ էիր Մոսկվա գնացել, ճանապարհ բացեցիր, որ գերիների թիվն ավելացնե՞ս. Սերոբ Գասպարյանը համախմբման և պայքարի կոչ է անում (տեսանյութ)
Հունվար 13 21:55 2021

Նիկոլ Փաշինյան, ինչու էիր Մոսկվա գնացել, դու արդեն գիտեիր օրակարգը, գիտեիր որ գերիների հարցը չի լուծվելու, ճանապարհ բացեցիր, որ գերիների թիվն ավելացնե՞ս: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հերոս, «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Ռուստամ Գասպարյանի եղբայրը՝ Սերոբ Գասպարյանը։

Նա նշեց, որ հիմա փորձում են հակառակորդի հետ համակեցության օրակարգ բերել՝ փոխարենը ոչինչ չանելով Արցախի կարգավիճակի ուղղությամբ: Ըստ նրա՝ մեզ տանում են ստրկացման: Սերոբ Գասպարյանի խոսքով՝ եթե գերիների հարցը չէր լուծվում, ապա Փաշինյանը Մոսկվայից պիտի վերադառնար առանց որևէ հայտարարություն ստորագրելու:

«Մենք երկիր ենք ունեցել, հայրենիք ենք ազատագրել դու եկար, խլեցիր մեզանից, խլեցիր մեր հավատը, երեխաներին էլ ի՞նչ ես ուզում խլել, այն ինչ մնացե՞լ է: Աստծո սիրուն, պարոն վարչապետ, եթե իրոք սիրում ես գեթ մեկ հայի, թող գնա, թող մեկ հայ գա ու լուծի երկրի հարցերը: Ո՞վ ես դու, ո՞վ են քո թիմակիցները, գոռում են, որ Շուռնուխը, Դավիթ Բեկը, Արցախը թուրքերին է: Դուք գիտեք՝ ովքեր են թուրքերը: Այն ազգին եք հրավիրում քո տուն, որը քնած ժամանակ կմորթի քեզ: Ի՞նչ եք խոսում դուք՝ թուրքի հետ բարեկամություն, նրանք քարոզում են վերացնել հայի արմատը, տեսակը»,- ասաց նա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։