Հայ Կաթողիկե պատրիարք Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը հիվանդանոցում է


Հայ Կաթողիկե պատրիարք Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը հիվանդանոցում է
Հունվար 13 17:41 2021

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց կաթողիկոս-պատրիարք Տեր Գրիգոր եպիսկոպոս Կապրոյանը որոշ ժամանակ է՝ հիվանդանոցում է գտնվում անհրաժեշտ բուժումներ ստանալու համար։ Այս  մասին իր աղբյուրներին հղում անելով հայտնում է «Արեւելք»-ը։

«Մեր  ունեցած  տվյալներով առաջիկա օրերին  Պատրիարքը դուրս պիտի գա    բուժման  խստացված  պայմաններով  հիվանդասենյակից»,- գրել է «Արեւելք»-ը։