ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. ՊԲ զինծառայող է վիրավորվել


ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. ՊԲ զինծառայող է վիրավորվել
Հունվար 13 17:02 2021

Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի կոպիտ խախտման հետևանքով, հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 2000թ. ծնված Վարդան Վաչագանի Կիրակոսյանը: Այս մասին հայտնում են Արցախի պաշտպանության բանակից:

Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ և բարեհաջող վիրահատվել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:



loading...