ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատում է վարչապետը, կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ այդ հարցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծված չէ. Արգիշտի Քյարամյան


ԱԱԾ տնօրենին պաշտոնից ազատում է վարչապետը, կոռեկտ չէ, որ ես անդրադառնամ այդ հարցին, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն ստեղծված չէ. Արգիշտի Քյարամյան
Հունվար 13 14:35 2021

Tert.am-ը գրում է․

Մամուլում այսօր հրապարակում էր արվել այն մասին, որ ՔԿ նախագահի տեղակալ, ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանը կնշանակվի ստեղծվելիք Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար: Այս առնչությամբ Tert.am-ը մեկնաբանություն խնդրեց Արգիշտի Քյարամյանից:

 

-Պարո՛ն Քյարամյան, հրապարակում կա, որ Դուք դեռ չստեղծված Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի պաշտոնին եք նշանակվելու, կա՞ նման քննարկում:

-Այդ հարցով մեկնաբանություն չեմ կարող տալ, այդ մարմինը նույնիսկ դեռ չի ձևավորվել, որևէ հիմք չունեմ այս պահին չձևավորված մարմնի աշխատակիցների վերաբերյալ հրապարակումներ անելու:

 

-Պարո՛ն Քյարամյանը, իսկ ինչո՞ւ պատերազմի օրերին ազատվեցիք Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, սա հարց է, որի պատասխանը չի տրվել:

-Այդ հարցին ինքս անդրադառնալու տեսակետից խնդիր եմ տեսնում, որովհետև ԱԱԾ տնօրենը պաշտոնի նշանակվում և ազատվում է վարչապետի առաջարկով, և դա զուտ վարչապետի տիրույթում գտնվող հարց է, և չեմ կարծում, որ կոռեկտ կլինի, որ ես  անդրադառնամ այդ հարցին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։