Պաշտպան․ Մեքենայով ՊՆ տարածք մտած անհետ կորած զինվորի հորը դեռ մեղադրանք չի առաջադրվել


Պաշտպան․ Մեքենայով ՊՆ տարածք մտած անհետ կորած զինվորի հորը դեռ մեղադրանք չի առաջադրվել
Հունվար 13 14:00 2021

Պաշտպանության նախարարության վարչական տարածք մեքենայով մուտք գործած անհետ կորած զինվորի հորը դեռ մեղադրանք չի առաջադրվել, հայտնել է նրա պաշտպան Կարեն Ստեփանյանը, փոխանցում է Aysor.am-ը։

Անհետ կորած զինվորի հորը ձերբակալելուց 72 ժամ հետո, որը լրանում է հունվարի 13-ի կեսօրին, կներկայացնեն դատարան՝ համապատասխան դատավարական որոշում կայացնելու:

Քաղաքացու ձերբակալման իրավաչափությունը չի բողոքարկվել:

Կարեն Ստեփանյանը հայտնել է, որ տղամարդը որպես կասկածյալ ցուցմունք է տվել դեպքի որոշ հանգամանքների վերաբերյալ:

Հունվարի 10-ին անհետ կորած զինվորի հայրը, ով ևս պատերազմի մասնակից է, մեքենայով օրերս հարվածել է Պաշտպանության նախարարության դարպասներին ու ներս մտել: Ավելի ուշ դեպքին անդրադառնալով՝ ՊՆ-ից հայտնել էին, որ քաղաքացին ձերբակալվել է հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող ՊՆ ՌՈ աշխատակիցների կողմից, 2 հոդվածով քրգործ է հարուցվել: