Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ


Արթուր Դավթյանը հանդիպում է ունեցել ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովի հետ
Հունվար 13 13:29 2021

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Իգոր Կրասնովին:

 
 

ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազները երկուստեք գոհունակություն են հայտնել իրենց ղեկավարած կառույցների միջև առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել դրանք առավել խորացնել՝ երկու պետությունների միջև ռազմավարական դաշնակցության, բարեկամության ոգուն համապատասխան:

 

Նշվել է, որ գործող իրավապայմանագրային բազան ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ միմյանց երկրներում իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության, միջազգային հանցավորության դեմ համատեղ պայքարի արդյունավետությունն բարձրացնելու համար:

Գլխավոր դատախազները քննարկել են իրավական փոխօգնության, էքստրադիցիայի ոլորտներում գործակցության, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Արթուր Դավթյանը քննարկման ընթացքում նշել է Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից հարուցված անհիմն քրեական հետապնդումների հիման վրա ՀՀ նախկին և ներկա պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՊՀ տարածքում ապօրինի հետախուզումների հնարավորության բացառման մասին:

Անդրադարձ է կատարվել Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ առաքելության շրջանակներում Արցախում ծառայողական պարտականություններ կատարող ՌԴ դատախազության աշխատակիցների գործունեությանը, ՀՀ և ԱՀ դատախազությունների, իրավապահ մարմինների հետ նրանց գործակցության կառուցակարգերին: ՀՀ գլխավոր դատախազը շեշտել է, որ թեև Արցախի պաշտպանության բանակը շարունակում է արցախահայության անվտանգության ապահովման իր գործառույթները, սակայն ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը էապես մեծացրել է անվտանգության երաշխիքները, հիմքեր ստեղծել շփման գծում կայունության ամրապնդման համար:

Հանդիպման արդյունքներով Արթուր Դավթյանը և Իգոր Կրասնովը ստորագրել են ՀՀ և ՌԴ դատախազությունների միջև 2021-2022թթ. համագործակցության ծրագիրը, որով նախատեսվում են փորձի փոխանակմանն ուղղված համատեղ աշխատանքներ դատախազական հսկողության մի շարք ոլորտներում:

 
3
 
STOPPED
 
 
 

Իգոր Կրասնովի կողմից օրինականության ամրապնդման և միջազգային համագործակցության ոլորտում նշանակալի ավանդ ներդնելու համար ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ՌԴ գլխավոր դատախազի պատվոգրով:



loading...