«Երեւան–Կենտրոն» ՔԿՀ-ի նոր պետը ժամանակին ուղեկցել էր ՔԿՀ-ից ազատ արձակվող Փաշինյանին. Aravot .am


«Երեւան–Կենտրոն» ՔԿՀ-ի նոր պետը ժամանակին ուղեկցել էր ՔԿՀ-ից ազատ արձակվող Փաշինյանին. Aravot .am
Հունվար 13 13:15 2021

ՀՀ արդարադատության նախարարի դեկտեմբերի 17-ի հրամանով «Երեւան–Կենտրոն» (ԿԳԲ–ի պադվալ–Ա․ Դ․) քրեակատարողական հիմնարկի պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Աղասի Խաչատրյանը։ Այս մասին տեղեկանում ենք քրեակատարողական ծառայության կայքէջից։ Նշենք, որ նախկին պետ Կարեն Ավետիսյանը  ընդամենը երկու ամիս դիմացավ։ Նա «Երեւան–Կենտրոն» ՔԿՀ-ի պետ էր նշանակվել  2020 թվականի հոկտեմբերի 21-ին։ Այս մասին գրում է  Aravot.am-ը: 

Աղասի Խաչատրյանը 42 տարեկան է, քրեակատարողական ծառայությունում է մոտ 20 տարի, զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Մինչեւ ՔԿՀ պետ նշանակվելը` Աղասի Խաչատրյանը զբաղեցնում էր քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության բաժնի պետի տեղակալի պաշտոնը։ Ամուսնացած է, ունի մեկ որդի եւ մեկ դուստր։