Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք. մահացել է 15 մարդ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք. մահացել է 15 մարդ
Հունվար 12 11:12 2021

Հայաստանում հունվարի 12-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 355 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 162643 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 611815 վերջին մեկ օրում` 1885 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8393 պացիենտ. մեկ օրում նվազել է 389-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 150602 անձ` վերջին մեկ օրում 729 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 10 քաղաքացի, մահացածների թիվը 2941 է:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 707 է: