Հայաստանի 71 խոշոր ընկերություններ կոչ են անում չերկարաձգել կարանտինը. հայտարարություն


Հայաստանի 71 խոշոր ընկերություններ կոչ են անում չերկարաձգել կարանտինը. հայտարարություն
Հունվար 9 14:10 2021

«Մանթաշով» գործարարների միությունը հայտարարություն է տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի 71 խոշոր ընկերություններ կոչ են անում չերկարաձգել կարանտինը:

 

«2020 թվականին նոր տեսակի կորոնավիրուսի ու պատերազմի պատճառով Հայաստանի տնտեսությունն ահռելի կորուստներ է կրել՝ ունենալով առնվազն 8 % անկում։ Դա իր հետ բերել է աշխատատեղերի կրճատում, աղքատության թվի ավելացում, սոցիալական լարվածություն, ապրանքների և ծառայությունների մրցունակության նվազում։ 

Գրեթե 10 ամսվա կարանտինի հետևանքները չվերացրած՝ ևս 6 ամսով կարանտինի երկարացումը, մեր համոզմամբ, պարալիզացնելու է հայաստանյան տուրիստական, ռեստորանային, հյուրանոցային, միջոցառումների կազմակերպման և այլ ոլորտների գործունեությունը, միաժամանակ ծանր հոգեբանական ճնշում է գործադրելու հասարակության վրա: 

 

Այսօր առավել քան երբևէ, մենք պարտավոր ենք ամեն ինչ անել տնտեսությունն օր առաջ վերականգնելու ուղղությամբ: Միաժամանակ հարկ է նշել, որ առողջապահական համակարգն արդեն ունի փորձ համաճարակին դիմագրավելու համար, հետևաբար առաջարկում ենք չեղյալ ճանաչել կառավարության որոշումը՝ կառանտինը Հայաստանի Հանրապետությունում 6 ամսով երկարաձգելու մասին»,-նշվում է հայտարարությունում: 

Նշենք, որ «Մանթաշով» գործարարների միությանն անդամակցում է 70-ից ավել ընկերություն: