Լոս Անջելեսում սկսել են 75 տարեկանից բարձր տարեցների կորոնավիրուսի դեմ պատվաստումները, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:
Քաղաքի ամենամեծ տարեցների խնամքի կենտրոններից մեկում՝ «Արարատ» հատուկ խնամքի բուժկենտրոնում բնակվող հայ տարեցներն ու բուժ աշխատողները պատվաստվել են, եւ հուսով են որ այդպիսով հնարավոր կլինի խուսափել կորոնավիրուսով վարակվելուց:
Նրանց տրվել է «Մոդեռնա» պատվաստանյութ: Բուժանձնակազմի գծով պատասխանատու Սյուզան Երանյանը հայտնում է բոլորին, որ «Մոդեռնայի» համահիմնադիրը ազգությամբ հայ է՝ Նուբար Աֆեյանը: