Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309 նոր դեպք. մահացել է 12 մարդ


Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 309 նոր դեպք. մահացել է 12 մարդ
Հունվար 6 11:06 2021

Հայաստանում հունվարի 6-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 309 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 160853 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 601768 վերջին մեկ օրում` 1462 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 11695 պացիենտ. մեկ օրում նվազել է 619-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 146576 անձ` վերջին մեկ օրում 817 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 12 քաղաքացի, մահացածների թիվը 2890 է: