Եռաբլուրն այս պահին. Այստեղ հատուկ բեմ է պատրաստվել. Նկարահանումները արվելու են գիշերային ժամի


Եռաբլուրն այս պահին. Այստեղ հատուկ բեմ է պատրաստվել. Նկարահանումները արվելու են գիշերային ժամի
Դեկտեմբեր 31 11:34 2020

Եռաբլուր պանթեոն այսօր առավոտից այցելում են պատերազմում զորհվածների հարազատները:

Պաշտոնյաներից դեռեւս ոչ ոք չի այցելել, սակայն ծաղեպսակներ կան ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից:

Բացի այդ, պանթեոնում հատուկ սարքավորումներով հագեցած բեմ է պատրաստված՝ նախատեսված նկարահանման համար: Հատուկ բեմեր կան նաեւ օպերատորների համար, ամենայն հավանականությամբ, վերեւից կադր վերցնելու համար:

Լուսային սարքավորումների բնույթից կարելի է եզրակացնել, որ նկարահանումները արվելու են գիշերային ժամի:



loading...