Մոնղոլիայի իշխանությունները հայտնել են կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին: Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը, հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նախարարության տվյալներով՝ մահացածը 76-ամյա կին է, որը բուժօգնություն է ստացել Մոնղոլիայի մայրաքաղաքում: Ինչպես հայտնել է գերատեսչությունը, կինն ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ դիաբետ, հիպերտոնիա և քրոնիկ հեպատիտ:
Մոնղոլիայում մինչ օրս հաստատվել է կորոնավիրուսի 1195 դեպք, առողջացել է 824 մարդ: