ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Քամալա Հարիսը երեքշաբթի կորոնավիրուսի դեմ պատվաստում է ստացել ԶԼՄ-ների ներկայությամբ:
Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ամերիկյան PBS հեռուստաալիքին, Վաշինգտոնի բժշկական կենտրոնում տեղի ունեցած գործընթացը ցուցադրվել է ուղիղ հեռարձակմամբ: Հարիսը ստացել է ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած դեղամիջոցը:
Քաղաքական գործիչը շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմից աշխատանքի համար և կոչ է արել բնակիչներին պատվաստվել: «Ես վստահում եմ գիտնականներին, որոնք ստեղծել և հաստատել են պատվաստանյութերը: Երբ ձեր հերթը գա, արեք ներարկումները: Խոսքը ձեր, ձեր ընտանիքի անդամների կյանքի փրկության մասին է,- ասել է Հարիսը:
Երկրի նորընտիր նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստացել էր դեկտեմբերի 21-ին: Վերջինիս ներարկել են ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունների համատեղ ստեղծած դեղամիջոցը:
ԱՄՆ-ում վերջին տվյալների համաձայն կորոնավիրուսով վարակվածների թիվը 19,8 մլն-ը, մահացածներինը՝ 340 հազարը: