Կորոնավիրուսով վարակման 702 և մահվան 23 նոր դեպք


Կորոնավիրուսով վարակման 702 և մահվան 23 նոր դեպք
Դեկտեմբեր 24 11:28 2020

ՀՀ առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում գրված է. «Դեկտեմբերի 24-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 156142 դեպք, որոնցից 136766-ը` առողջացած, 2714-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15999 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 575910 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2743 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 702 նոր դեպք: Ունենք 1128 առողջացած և 23 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 663 է»: