Երևանի և Կոտայքի մարզի 44 հազար անապահով բնակիչ սննդի միանվագ օգնություն կստանա


Երևանի և Կոտայքի մարզի 44 հազար անապահով բնակիչ սննդի միանվագ օգնություն կստանա
Դեկտեմբեր 21 11:01 2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությամբ միանվագ սննդի բաշխում կիրականացնի Հայաստանի առավել խիտ բնակեցված մարզերից Կոտայքի և Երևանի անապահով 44,000 բնակչի, որոնք տուժել են ՔՈՎԻԴ-19 համաճարակի սոցալ-տնտեսական հետևանքների պատճառով, հայտնում է նախարարությունը:

 

Օգնություն ստացողների շրջանակը կազմվել է՝ հիմնվելով 2020-ի հուլիս-օգոստոսին իրականացված պարենային անվտանգության գնահատման արդյունքների վրա։

«Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կամավորների խմբերն ընտանիքների համար նախատեսված փաթեթների պատրաստման աշխատանքներն արդեն սկսել են (կամավորական աշխատանքներին կարող եք միանալ՝ զանգահարելով 077 77 90 85 հեռախոսահամարով)։ Սննդի բաշխման մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - նշված է հաղորդագրության մեջ։