Պաշտպանիչ դիմակների կրումը չի կարող կանգնեցնել կորոնավիրուսի համավարակը: Այս մասին The Daily Mail պարբերականին ասել են հարցված գիտնականները, հաղորդում է Լենտան:
Էդինբուրգի համալսարանի վարակաբան Փոլ Դիգարդը նշել է, որ վարակը փոխանցվում է օդակաթիլյաին միջոցով: Եթե մարդը հազում է կամ փռշտում. կաթիլների մեջ առկա վիրուսն ընկնում է օդի մեջ: Վիրուսի մասնկիները շատ փոքր են և հեշտությամբ են հաղթահարում գործվածքը, սակայն եթե վիրուսը ջրային մեծ կաթիլների մեջ է, ապա այն չի կարող հաթահարել պատնեշը:
Դիմակներն էֆեկտիվ են, եթե դրանց ճիշտ կրենք, այսինքն` մարդու քիթը և բերանը պետք է փակ լինեն, նշում է Լոնդոնի հիգիենայի և արեւադարձային բժշկության դպրոցի պրոֆեսոր Ջիմմի Ուիթվորթը:
Եթե որոշ մարդիկ սխալ են կրում պաշտպանիչ միջոցները` դժվար կլինի որոշել դրանց արդյունավետությունը: «Մենք հստակ չգիտենք, թե դիմակներն ինչ ազդեցություն ունեն: Բայց առողջ բանականությունը թելադրում է, որ դրանք արժե կրել »,- հավելել է նա: