Սգո երթի ժամանակ Արարատ Միրզոյանի ինքնազգացողությունը վատացել է


Սգո երթի ժամանակ Արարատ Միրզոյանի ինքնազգացողությունը վատացել է
Դեկտեմբեր 19 20:54 2020

Հանրապետության հրապարակից դեպի «Եռաբլուր» պանթեոն սգո երթի ժամանակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ինքնազգացողությունը վատացել է  եւ նա կիսատ է թողել երթը ու կնոջ հետ հեռացել:

Արարատ Միրզոյանը երթի սկզբում քայլում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողքով, սակայն երթի կեսից նկատեցինք, որ նա այլեւս չի շարունակել՝ իր կնոջ հետ միասին:

Արարատ Միրզոյանի օգնական Վահան Կոստանյանը նշել է, որ ԱԺ նախագահի ինքնազգացողությունը վատացել էր, դրա համար ստիպված է եղել կիսատ թողնել երթը, նա դեռ ամբողջությամբ չի վերականգնվել: