Աշխատանքից ազատման դիմում է գրել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը


Աշխատանքից ազատման դիմում է գրել Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալը
Դեկտեմբեր 17 11:49 2020

Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ, պատերազմի ժամանակ ոստիկանության կամավորական գումարտակի Լաչինի հրամանատար, ոստիկանության գնդապետ Մհեր Անտոնյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։

 

Գնդապետ Մհեր Անտոնյանը շուրջ 25 տարի ծառայում է ոստիկանությունում`շարքայինից հասնելով մինչեւ ներկայումս զբաղեցրած պաշտոնը եւ գնդապետի ուսադիրների:

 

Ենթադրվում է, որ վերջինիս հրաժարականը պայմանավորված է երկրում ստեղծված իրավիճակով: