Հայաստանում դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 1174 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 151392 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 558446 վերջին մեկ օրում` 3537 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 18179 պացիենտ. մեկ օրում նվազել է 152-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 129990 անձ` վերջին մեկ օրում 1296 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 25 քաղաքացի, մահացածների թիվը 2581 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 642 է: