Բողոքի ցույց Շիրակի մարզպետարանի դիմաց. ոտքի են կանգնել գերի ընկածների հարազատները


Բողոքի ցույց Շիրակի մարզպետարանի դիմաց. ոտքի են կանգնել գերի ընկածների հարազատները
Դեկտեմբեր 16 13:43 2020

Այս պահին Շիրակի մարզի տարբեր տեղանքներից՝ Ազատանից, Աշոցքից, Քեթիից գերի ընկած կամավորների ու պահեստային զորակոչվածների հարազատները շրջափակել են Շիրակի մարզպետարանի շենքը՝ պահանջելով տեղեկատվություն տալ իրենց որդիների մասին։ Նրանք պահանջում են պատասխանել, թե ինչպես են պատերազմի դադարեցման պայմաններում գերի ընկել։

Ցուցարարները պնդում են, որ ադրբեջանական կայքերում են տեսել գերեվարված հարազատներին։