«Աէրոֆլոտ»-ը նախատեսում է հատուկ տեղերում նստեցնել այն ուղևորներին, որոնք հրաժարվում են դիմակ կրել


«Աէրոֆլոտ»-ը նախատեսում է հատուկ տեղերում նստեցնել այն ուղևորներին, որոնք հրաժարվում են դիմակ կրել
Դեկտեմբեր 16 11:50 2020

«Աէրոֆլոտ» ավիաընկերությունը նախատեսում է հատուկ հատկացված նստատեղեր տեղափոխել այն ուղևորներին, որոնք ինքնաթիռի դռները փակվելուց հետո կհրաժարվեն բժշկական դիմակ կրելուց: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է ավիաընկերության մամուլի քարտուղար Յուլիա Սպիվակովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ստեղծված իրավիճակում մեզ համար շատ կարևոր է ապահովել բոլոր ուղևորների անվտանգությունը: Հետևաբար, այն ուղևորների համար, որոնք  դռները փակվելուց հետո հայտարարում են, որ հրաժարվում են դիմակ կրելուց, տրամադրվում են հատուկ տեղեր: Սա համաշխարհային պրակտիկա է, և, իհարկե, ստիպված քայլ է: Այս քայլի իրականացումը չի բացառում ինքնաթիռում անձնական պաշտպանության միջոցների օգտագործումից հրաժարվելու համար այլ պատիժների կիրառումը»,-ասել է Սպիվակովան:

Ընկերությունը հիշեցրել է, որ ուղևորներից պահանջվում է դիմակ կրել ինչպես թռիչքի ընթացքում, այնպես էլ վայրէջքի ժամանակ: Դիմակը կարելի է հանել միայն ուտելու ընթացքում: Ընկերությունը նաև ընդգծել է, որ դիմակը պետք է ամբողջությամբ ծածկի քիթն ու բերանը: