Նարեկը չի վերադարձվել Հայաստան. ոչ մի կապ չի եղել, ոչինչ չգիտենք. Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի կին


Նարեկը չի վերադարձվել Հայաստան. ոչ մի կապ չի եղել, ոչինչ չգիտենք. Ադրբեջանում հայտնված Նարեկ Սարդարյանի կին
Դեկտեմբեր 15 15:06 2020

 

Ադրբեջանում հայտնված Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը չի վերադարձվել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց նրա կինը` Հերմինե Առաքելյանը:

«Ես ասելու ոչինչ չունեմ, ոչինչ չգիտենք: Նարեկը չի վերադարձվել, նրա հետ ոչ մի կապ չի եղել, սպասում ենք իր վերադարձին, տեսնենք ինչպես կլինի»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ Նարեկ Սարդարյանը հուլիսի 8-ին էր Գորայքի արոտավայրում անասունների հոտի հետևից անվերադարձ գնացել: Հարազատները կասկածում էին, որ նա մոլորվել է և հայտնվել ադրբեջանական կողմում: 8 օր անց ադրբեջանական կողմը տեսանյութ տարածեց, որում Սարդարյանը Ադրբեջանի իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրում, կամ ուզում է երրորդ երկիր գնալ: