Պատերազմից հետո Խնձորեսկը տարածքային կորուստներ չունի, սակայն անասնապահությամբ զբաղվող գյուղացիները զրկվել են արոտավայրերից: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքի վարչական ղեկավար Երվանդ Մալունցը:
«Հողատարածքները, արոտավայրերը մեր պապական ազատագրված տարածքներն էին, որը գյուղացիները օգտագործել են անասնապահության, հողամշակման համար: Այսօր դրանից զրկվել են: Հիմնականում անասնապահության խնդիրն է: Այս պահին մարդիկ վաճառում են անասուններին կես գնով, քանի որ անասունների կերը չեն կարողանում հայթայթել. նախկինում իրենք ձմեռը տարել են, ազատագրված տարածքներում պահել են, կեր չեն օգտագործել, իսկ հիմա տեղ չկա պահելու: Բավականին քանակ կա անասունների, և՛ մանր, և՛ խոշոր»,- ասաց նա:
Խնձորեսկ համայնքի վարչական ղեկավարի խոսքով՝ հազարավոր հեկտարներ էին օգտագործում գյուղացիները, մինչև 15, 20, 50 կմ Խնձորեսկից ներքև՝ Սանասարի (Կուբաթլու) ուղղությամբ. «Իսկ հիմա չկա այդ ամենը: Խնձորեսկին կից տարածքները բոլորն էլ խնձորեսկցիներն օգտագործել են ու նորմալ կարողացել են գյուղատնտեսությունը զարգացնել»,- ասաց նա:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։










