Այսօրվա՝ 11 դեկտեմբերի դրությամբ ՀՀ ՊՆ-ն և այլ պետական մարմինները դեռևս չեն հրապարակել պատերազմի ժամանակ զոհվածների բոլոր հայտնի անունները։
Գրեթե բոլորս ունենք ծանոթներ, որոնք զոհվել և արդեն հուղարկավորվել են, բայց անունները պաշտոնական ցուցակում դեռ չկան։
Ցավալի է, որ Ռազմինֆոյի գործունեության 9 տարում առաջին անգամ ստիպված ենք ինքնուրույն հավաքել հայկական կողմի զոհերի, անհետ կորածների և գերիների անուններ. մի բան, որը նախկինում արել ենք միայն Ադրբեջանի թաքցված կորուստների համար 
Հետագայում, եթե հնարավորություն ունենանք, կհրատարակենք գրքեր, կպատրաստենք ֆիլմեր, բայց հիմա առաջին և ամենակարևոր քայլը՝ սկսել համակարգված ցուցակներ կազմելը։
Հուսով ենք, որ այս ինֆորմացիան նաև օգտակար կլինի զոհվածների և անհետ կորածների հարազատների շահերը և իրավունքները պաշտպանելու հարցում (ինչքանով հասկանում ենք, սա տարիներ շարունակ խնդիր է լինելու)։
Կարծում ենք նաև, որ առավել խոցելի են զոհված ԿԱՄԱՎՈՐՆԵՐԻ հարազատները, քանի որ պատերազմի օրերին կամավորների գրանցումը հաճախ վատ է կազմակերպվել, ինչի հետևանքով այդ մարդկանց հարազատների մի մասը խնդիրներ ունեն, այդ թվում և պետության կողմից իրենց հասանելի օժանդակությունը ստանալու հարցում։
Որպես առաջին քայլ խնդրում ենք մեր այն ընթերցողներին, որոնց հարազատները, բարեկամները, ծանոթները զոհվել, անհետ կորել են կամ գերության մեջ են հայտնվել պատերազմի ընթացքում, անցնել հետևյալ հղումով և հնարավորինս ուշադիր և լիարժեք լրացնել հետևյալ առցանց ձևը (форма).
Խնդրում ենք անպայման լրացնել ձեր կոնտակտային տվյալները (հեռախոսի համարը, իսկ եթե ունեք՝ նաև e-mail հասցեն), մեր կողմից լրացուցիչ հարցերի դեպքում ձեր հետ կապ հաստատելու համար։
Եթե այս թեմայով լրացուցիչ հարցեր ունեք մեր թիմին, կարող եք երկտող (message) ուղարկել
Razm.Info
էջին։









