iPhone-ի դիզայնը՝ տեսագրությամբ


iPhone-ի դիզայնը՝ տեսագրությամբ
Մայիս 24 15:31 2017

Բլոգեր Վենիամին Գեսկինը՝ Լատվիայից, Twitter-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում է iPhone 8-ը։ Տեսանյութում առկա նախատիպի լուսանկարները հրապարակվել էին անցյալ ամիս: Այս մասին հաղորդում է Lenta-ն։

Սմարթֆոնի հետևի կաղապարը ապակուց է և տեսախցիկի համար նախատեսված կտրվածք կա, առջևի տախտակին բացակայում է Home կոճակը։ Սմարթֆոնը կունենա առանց շրջանակի OLED էկրան, ինչպես նաև անլար լիցքավորում։

Նոր iPhone-ները կներկայացվեն 2017 թ. աշնանը՝ Apple-ի ամենամյա շնորհանդեսին։