Անհնազանդության ակցիաների պատճառով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել


Անհնազանդության ակցիաների պատճառով մետրոպոլիտենի աշխատանքը կաթվածահար է եղել
Դեկտեմբեր 11 09:57 2020

‼️ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. Երևանի մետրոպոլիտենից հայտնում են, որ քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում այսօր՝ ժամը 09:08-ին,  կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։

«Մետրոպոլիտենի կայարաններում քաղաքացիները իրականացնում են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Բնականոն աշխատանքին անցնելուն պես՝ կտրվի լրացուցիչ ինֆորմացիա»,-նշված է հաղորդագրությունում: